«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը 2024/2025 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության ավարտից հետո։
Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտին և Բրազիլիայի հավաքականը սկզբունքային համաձայնության են եկել, որ իտալացի մասնագետը կդառնա հավաքականի գլխավոր մարզիչը Աշխարհի առաջնության համար, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Կարլոն Բրազիլիայի ազգային հավաքականը կգլխավորի հունիսից՝ մինչև ակումբային Աշխարհի առաջնության մեկնարկը, որին մասնակցելու է իսպանական ակումբը։