«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Մասնագետի ներկայիս պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին։
«Բարսելոնան» չափազանց գոհ է գերմանացի մարզչի աշխատանքից, ուստի որոշել է նոր պայմանագիր կնքել նրա հետ հիմա։ Ինսայդեր Պատրիկ Բերգերի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգել մինչև 2027 թվականը, մնում է միայն որոշ մանրամասներ պարզել։
Պաշտոնական հայտարարությունը նախատեսված է մայիսին։ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորեց անցյալ ամռանը։