«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կատակել է կիսապաշտպան Լամինե Յամալի նոր սանրվածքի վերաբերյալ։
«Մի՛ հարցրեք նրա սանրվածքի մասին, որովհետև ես կհայտնվեմ բոլոր իսպանական թերթերի վերնագրերում։
Բայց ես ձեզ կասեմ հետևյալը. մենք վարսավիր էինք հրավիրել մեր հյուրանոց այն ֆուտբոլիստների համար, ովքեր ցանկանում էին փոխել իրենց մազերը։
Ես փորձեցի համոզել նրան անել դա և սափրել մազերը, բայց նա չլսեց», — Շչեսնիի խոսքերն է մեջբերում TVP SPORT-ը։