«Ատլետիկոն» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի ծառայություններով, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը դիտարկում է հարձակվողի տրանսֆերն ամռանը ձևակերպելու տարբերակը։
Նշվում է նաև, որ «Ատլետիկոյի» վինգեր Անխել Կորեան, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։
25-ամյա ուրուգվայցին այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։