Այսօր՝ ապրիլի 28-ին, Մադրիդում (Իսպանիա) կայանալիք թենիսի Մասթերս մրցաշարում բոլոր հանդիպումները հետաձգվել են մինչև վաղը՝ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։
Այս մասին հայտնել են մրցաշարի կազմակերպիչները։
«Կազմակերպության վերահսկողությունից դուրս պատճառներով և հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին, երկուշաբթի օրը, Իսպանիայում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի անջատումը հանգեցրեց մրցաշարի ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային հանդիպումների չեղարկմանը», — ասվում է հայտարարության մեջ։
Այսօր իր հանդիպումը պետք է անցկացներ նաև Կարեն Խաչանովը։