«Ռեալ Մադրիդը» ծրագրեր է կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ամար։ Marca-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբի նպատակն է ամրապնդել երեք դիրք՝ ձախ պաշտպան, աջ պաշտպան և կիսապաշտպան։
«Ռեալ Մադրիդը» ծրագրում է պայմանագիր կնքել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։ Մամուլը վաղուց է անգլիացուն կապում իսպանական գրանդի հետ։
Տրենտի հետ պայմանագիրը կարող է անվճար կնքվել հունիսի 30-ից հետո։ Եթե մադրիդյան ակումբը ցանկանում է արագացնել գործընթացը և գործարքը կնքել ակումբային Աշխարհի առաջնությունից առաջ հատուկ պատուհանի ընթացքում, ապա նրանք պետք է արդեն բանակցեն «Լիվերպուլի» հետ։
Ինչ վերաբերում է ձախ պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերին, աղբյուրը նշում է այնպիսի ֆուտբոլսիտների, ինչպիսիք են Միլոշ Կերկեսը (Բորնմուտ) և Ալեքսիս ՄաքԱլիստերը (Լիվերպուլ):