«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին-Ջեն հնարավորություն ունի կարիերան շարունակելու Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Այս մասին հաղորդում Է Football Insider-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Նյուքասլը» ծրագրում է պայմանագիր կնքել հարավկորեացի ֆուտբոլիստի հետ։ «Կաչաղակների» ղեկավարությունը սկսել է նախնական աշխատանքներ տանել այս գործարքի շուրջ։
Տրանսֆերը կարող է իրականացվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
28-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։