«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը բացատրել է, թե ինչու է շնորհակալություն հայտնել մերսիսայդցիների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի տոնակատարության ժամանակ։ 34-րդ տուրի «Տոտենհեմի» հետ խաղն ավարտվել է 5:1 հաշվով՝ հօգուտ «կարմիրների», ինչի շնորհիվ «Լիվերպուլը» ժամանակից շուտ նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը:
Հանդիպման ավարտից հետո մերսիսայդցիների գլխավոր մարզիչը վերցրել է բարձրախոսն և երգել Կլոպի անունը։
«Իմ գալուց առաջ նրա արածների համար։ Չեմ կարծում, որ որևէ այլ մարզիչ երբևէ նման բան արել է։ Սա անկասկած օգնեց ինձ։ Բայց նա ավելի շատ օգնեց նրանով, թե ինչպիսի թիմ էր թողել իր հետևից և ինչպիսի մշակույթ էր սերմանել այդ թիմում:
Խաղացողների որակը բոլորի համար ակնհայտ էր, բայց աշխատասիրության մշակույթը՝ ոչ միայն խաղացողների, այլև անձնակազմի կողմից, անհավանական էր, և սա այն պատճառներից մեկն է, որ մենք կարողացանք հասնել այն ամենին, ինչին հասել ենք այս մրցաշրջանում։ Հասկանալի պատճառներով, ես կարծեցի, որ սա հարմար պահ էր նրան նույնպես շնորհակալություն հայտնելու համար», — Սլոթի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Առնե Սլոթը «Լիվերպուլի» մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 20-ին՝ նոր մրցաշրջանից առաջ, փոխարինելով Յուրգեն Կլոպին, որը ղեկավարում էր թիմը 2015 թվականից և լքել էր ակումբը իր խնդրանքի համաձայն։