Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին անմիջապես վազել է «Ռեալ Մադրիդի» պաշտպան Ռաուլ Ասենսիոյի մոտ, ուրախությամբ ցատկել նրա առջև և ուղղվել դեպի թիմակիցը։ «Ռեալի» ֆուտբոլիստը չի արձագանքել Գավիի նման վարքագծին:
Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալ Մադրիդին»։ Գավին խաղադաշտ է մտել 85-րդ րոպեին, իսկ Ասենսիոն խաղացել է առաջին րոպեներից։