Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) վստահ է, որ Կարլո Անչելոտին կհամաձայնվի գլխավորել իրենց ազգային հավաքականը։
Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ իտալացի մասնագետը կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը հունիսի 15-ին մեկնարկող ակումբային Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։
CBF-ի ներկայացուցիչները գտնվում են Իսպանիայում՝ գործարքն ավարտին հասցնելու համար՝ սպասելով «Ռեալ Մադրիդի» որոշմանը, որը ներկայումս մարզում է Անչելոտին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 65-ամյա մասնագետը կարող է լքել «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։