«Ռեալ Մադրիդը» և Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված են «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիով։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Արսենալի» բանակցությունները իսպանացու հետ հասել են առաջադեմ փուլի, և մյուս ակումբների համար դժվար կլինի համոզել ֆուտբոլիստին, սակայն չպետք է բացառել նաև «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու տարբերակը։
Մարզիչ Խաբի Ալոնսոն, ով, հավանաբար, ամռանը կստանձնի «Ռեալի» ղեկը, շատ լավ գիտի Սուբիմենդիին և կցանկանար վերամիավորվել նրա հետ Մադրիդում։
Բայց դա, այն դեպքում, եթե մադրիդյան թիմի ղեկը ստանձնի Ալոնսոն։
Այնուամենայնիվ, «Արսենալում» վստահ են, որ կկարողանա ձեռք բերել իսպանացի կիսապաշտպանին։ Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 60 միլիոն եվրո։