Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Բարսելոնան» Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում 3։2 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպման հիմնական ժամանակում «կապտանռանգյուններից» գոլերով աչքի ընկան Պեդրին և Ֆերան Տորեսը, իսկ «սերուցքայինների» կազմում գոլեր հեղինակեցին Կիլիան Մբապեն և Օրելիեն Չուամենին։
Լրացուցիչ ժամանակի 116-րդ րոպեին Ժյուլ Կունդեն խփեց հանդիպման հաղթական գոլը՝ վճռելով խաղի ելքը։
Այսպիսով, «Բարսելոնան» իր պատմության մեջ 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի թագավորական գավաթի հաղթող։