«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալը՝ Ռաֆայելա Պիմենտան, խոսել է խաղացողի Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին։
«Մարդիկ սիրում են խոսել, և ասեկոսեները միշտ կլինեն։ Ես երբեք որևէ մեկնաբանություն չեմ անում այս թեմայի վերաբերյալ։ Ես երբեք չեմ մեկնաբանում իմ հաճախորդի պայմանագրի պայմանները կամ ապագայի ծրագրերը։ Էրլինգը իր ապագան որոշելու հարցում ազատություն ունի»,– ասել է Ռաֆայելան Meczyki-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, ըստ որոնց «Ռեալը» թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հնարավոր հեռանալու դեպքում նորվեգացուն կդարձնի իր գլխավոր տրանսֆերային թիրախը։