«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Փոլ Ռոբինսոնի խոսքով՝ 26-ամյա խաղացողը վերջնականապես որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև գործարքն այժմ փաստացի ավարտված է։
«Ոչ, շանս չկա։ Սա ուղղակի ենթադրություններ են լրագրողների կողմից։ Ամեն ինչ վաղուց որոշված է։ Խոսվում էր Սալահի և Վան Դայկի հետ պայմանագրերի երկարաձգման մասին, սակայն Տրենտի մասին լիակատար լռություն է տիրում։ Նրա հեռանալու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռ հունվարին։ Նա շատերին կհիասթափեցներ Մադրիդում, եթե հանկարծ մտափոխվեր։ Արդեն եղել են ձեռքսեղմումներ, պայմանավորվածություններ»,– ասել է Ռոբինսոնը Football Insider-ի փոդքաստում։
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։