Թոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրեց իր 500-րդ հանդիպումը Բունդեսլիգայում։
35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 31-րդ տուրի «Մայնցի» դեմ հանդիպման (3:0) 84-րդ րոպեին։
Մյուլլրը դարձավ չորրորդ ֆուտբոլիստը, ով մեկ ակումբի կազմում մասնակցել է 500 հանդիպման։
Նախկինում դա հաջողվել էր Կառլ-Հայնց Կերբելին (Այնտրախտի կազմում), Մանֆրեդ Կալցին (Համբուրգի կազմում) և Միխայել Լամեկին (Բոխումի կազմում):
Թոմաս Մյուլերը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բավարիայից»։