Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հանդիպմանը «Բրայթոնը» և «Վեսթ Հեմը» գրեթե հավասար հաջողության հնարավորություններ ունեին։
13-րդ րոպեին տանտերերը առաջ անցան հաշվի մեջ շվեդ Այարիի հեռահար հարվածից հետո։
Երկրորդ խաղակեսը սկսվեց հյուրերի ակտիվությամբ, որի արդյունքում գոլ խփեց Մոհամեդ Կուդուսը։ Եվ 83-րդ րոպեին Թոմաշ Սոուչեկի գլխով հարվածը, կարծես, հաղթանակ պետք է պարգևեր հյուրերին: Սակայն տանտետերը կարողացան քամբեք անել մինչև եզրափակիչ սուլիչը. նախ Կաորու Միտոման գլխով գոլ խփեց (2-2), իսկ 93-րդ րոպեին Բալեբան գոլ խփեց տուգանային հրապարակից դուրս և հաշիվը դարձրեց 3-2։