Նոյեմբերի 10-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում կանցկացվի MIX Fight 44 խաղը մենամարտերի միջազգային մրցաշարը։ Այս մասին ArmSport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը։
Կկայանա 10 պրոֆեսիոնալ մենամամարտ՝ MMA և K1 մրցաձևերում։ Մրցաշարն ուղիղ եթերում կհեռարձակվի աշխարհի 75 երկրում, կունենա տպավորիչ լուսաձայնային շոու։ Հայաստանում մրցաշարը կցուցադրվի Կենտրոն ՀԸ-ի ուղիղ եթերում։
Ուժն ընդդեմ MMA-ի խորագիրը կրող մրցաշարի ընթացքում կկայանա նաև գոտու 2 մենամարտ։ ISKA Intercontinental գոտու համար մեր հայրենակից Միհրան Ենոքյանը կմենամարտի չեչեն Մայիրբեկ Միդիևի հետ։
Իսկ WBC Muay Thai Հայաստանի գոտու համար միմյանց հետ կմենամարտեն Ռոման Քալաշյանն ու Դավիթ Անդրեասյանը։

Նշենք՝ մրցաշարի ընթացքում կկայանա մենամարտ նաև Փաուերլիֆտինգի աշխարհի 27-ակի չեմպիոն, կուբացի մարզիկ Ֆրեդի Էլ Գիգանտի և Հայաստանի ներկայացուցիչ Արման Սահակյանի միջև (90 կգ)։ Նշենք՝ կուբացի մարզիկի անձնական քաշը 210 կգ է։
Մրցաշարն, ինչպես արդեն նշեցինք, կկայանա նոյեմբերի 10-ին։ Մեկնարկը 19։00-ին է, իսկ տոմսերի արժեքը՝ 2500 դրամ։