Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հաղորդմամբ՝ Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան բանավոր համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ՝ կատալոնական ակումբին միանալու վերաբերյալ։
Ավելի վաղ 29-ամյա գերմանացին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բայերից»՝ ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության չգալու պատճառով։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ այս փուլում կատալոնական ակումբ տեղափոխությունը դեռ չի կարող ավարտված համարվել, քանի որ կողմերի միջև դեռ ոչ մի փաստաթուղթ ստորագրված չէ, թեև կա բանավոր պայմանավորվածություն։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը «դեղագործների» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։