Ռոնալդ Արաուխոն գնահատել է «Բարսելոնայի»՝ ընթացիկ մրցաշրջանում թրեբլ նվաճելու հնարավորությունները։
«Թիմը շատ լավ մարզավիճակում է, և դա ակնհայտ է: Մենք կարող ենք հասնել բոլոր նպատակներին, բայց պետք է առաջ շարժվել խաղ առ խաղ: Մեր մտածելակերպը մեզ օգնում է»:
«Բարսելոնայի» նոր դարաշրջանի մասին նա ասել է. «Դուք գիտեք՝ ես համեստ մարդ եմ: Չեմ պատրաստվում ասել, որ մենք աշխարհի լավագույն թիմն ենք: Մենք ցանկանում ենք, որ ապագայում «Բարսելոնան» սարսափ ներշնչի մրցակիցներին, քանի որ ակումբն արժանի է դրան: Հուսով եմ՝ երկրպագուներին տոնելու առիթ կտանք»:
Այս խոսքերն Արաուխոն ասել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալի» դեմ խաղից առաջ: