Հայտնի է դարձել, թե ով կդառնա «Ռեալ Սոսյեդադի» նոր գլխավոր մարզիչը, այն բանից հետո, երբ Իմանոլ Ալգուասիլը հայտարարեց բասկյան ակումբից հեռանալու մասին ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հաջորդ մրցաշրջանից սկսած թիմը կգլխավորի Սերխիո Ֆրանցիսկոն, որը 2022 թվականից մարզում է «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը 2022 թվականից։
46-ամյա մասնագետի գլխավորությամբ Սան Սեբաստիանի ակումբի երկրորդ թիմը Իսպանիայի Երրորդ լիգայի 1-ին խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադում» է հանդես գալիս հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։