«Բարսելոնայի» նախկին աստղ Ժերար Պիկեն բաժանվել է իր ընկերուհուց՝ Կլարա Չիայից՝ երեք տարվա հարաբերություններից հետո, հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Իսպանական ԶԼՄ-ները ենթադրում են, որ բաժանումը պայմանավորված է հարաբերություններին երրորդ անձի միջամտությամբ։
«Ես հաստատում եմ, որ Ժերար Պիկեն և Կլարա Չիան բաժանվել են, և հիմա հետաքննում եմ պատճառները, քանի որ զույգին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկություններ ունեմ, որ բաժանման պատճառը երրորդ անձ է, թեև դա դեռ լիովին պարզ չէ», – ասել է լրագրող Ադրիանա Դորոնսորոն։
Նշվում է նաև, որ զույգի բաժանման պատճառը կարող է լինել այն, որ Պիկեին վերջերս տեսել են Մայամիում՝ անծանոթ կարմրահեր կնոջ հետ։
Հիշեցնենք, որ Կլարայից առաջ Պիկեն 2022 թվականի հունիսին, 11 տարվա համատեղ կյանքից հետո, բաժանվել էր երգչուհի Շակիրայից։