«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Give Me Sport-ի հետ զրույցում նշել է համաշխարհային ֆուտբոլի իր կարծիքով 10 գլխավոր տաղանդներին։
Հետաքրքիր է, որ Մեսսիի ցուցակում ընդգրկվել են ինչպես արդեն հայտնի երիտասարդներ, այնպես էլ համեմատաբար անհայտ խաղացողներ։ Բացի այդ, Լեոն չի սահմանափակվել միայն տղամարդկանցով՝ ընդգծելով նաև կանանց ֆուտբոլի ներկայացուցիչների հմտությունները։
Արգենտինացու ընտրության մեջ տեղ են գտել Լամին Յամալը («Բարսելոնա»), Քենան Յիլդիզը («Յուվենտուս»), Կլաուդիո Էչևերին («Մանչեսթեր Սիթի»), Կավան Սալիվանը («Ֆիլադելֆիա»), Անտոնիո Նուսան և Ասան Ուեդրաոգոն (երկուսն էլ՝ «Լայպցիգից»), Ժոել Նդալան («Նոթինգհեմ Ֆորեստ») և Էլիս Բեն-Սեհիրը («Մոնակո»)։
Ինչ վերաբերում է կանանց ֆուտբոլին՝ Մեսսին առանձնացրել է ԱՄՆ-ի հավաքականի և «Կարոլինա» ակումբի հարձակվող Ջեդին Շոուին, ինչպես նաև «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Վիկի Լոպեսին։