Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկությանը՝ Լա Լիգայի վերջին տուրերից հետո։
Մադրիդյան ակումբն այս պահին 33 խաղից հետո ունի 72 միավոր։ Քանի որ Իսպանիան մրցաշարի լիգայի փուլում կներկայացվի հինգ թիմով, «Ռեալը» արդեն երաշխավորել է իր տեղը։
«Վիլյառեալը», որը ներկայումս զբաղեցնում է վեցերորդ տեղը (52 միավոր՝ 32 խաղից հետո), ինչպես նաև մնացած ստորին հորիզոնականներում գտնվող թիմերը, արդեն կորցրել են «արքայական» ակումբին անցնելու մաթեմատիկական հնարավորությունը։
Այսպիսով, «Ռեալը» դարձավ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երաշխավորված 6-րդ մասնակիցը։
Ավելի վաղ մասնակցության ուղիղ ուղեգիր էին նվաճել ՊՍԺ-ն , «Բավարիան» , Լևերկուզենի «Բայերը» , «Լիվերպուլը» և «Բարսելոնան» :
Ընդհանուր առմամբ, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղիղ ուղեգիր կնվաճեն 29 թիմեր, ևս 7-ը մասնակցության իրավունք կստանան հաղթահարելով որակավորման փուլերը։