Չնայած հնարավոր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն սկսել է ծրագրել «սերուցքայինների» ամառային տրանսֆերային արշավը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկված են չորս ֆուտբոլիստներ, որոնք բոլորն էլ հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Իտալացի մասնագետի տեսադաշտում են հայտնվել հետևյալ խաղացողները․
Սանդրո Տոնալի («Նյուքասլ»)
Ալեքսիս Մաքալիստեր («Լիվերպուլ»)
Ուիլյամ Սալիբա («Արսենալ»)
Մանուել Ականջի («Մանչեսթեր Սիթի»)
Նշենք, որ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։