ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Վանկուվեր Ուայթքափսին»։
Կանադական թիմի կազմում գոլերով աչքի ընկան Բրայան Ուայթը և Սեբաստիան Բերհալտերը։
«Ֆլամինգոների» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեցին թիմի ավագ Լիոնել Մեսսին, ինչպես նաև «Բարսելոնայի» նախկին աստղեր Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին՝ Ֆլորիդան ներկայացնող ակումբի տնային մարզադաշտում։