«Վալյադոլիդը» կորցրել է Լա Լիգայում մնալու մաթեմատիկական հնարավորությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Բետիսից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (1:5)։
Այս պահին թիմն ունի ընդամենը 16 միավոր՝ 18-ով պակաս, քան 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ալավեսը»։
«Վալյադոլիդը» բարձրագույն խմբում էր բարձրացել ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ մրցաշրջանում Սեգունդայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ «Սպիտակ-մանուշակագույնները» Լա Լիգայի ընթացիկ առաջնության 33 տուրից հետո բաց են թողել 81 գնդակ, ինչը ամենավատ արդյունքն է առաջնությունում։
Գոյատևման պայքարը շարունակվում է «Լեգանեսի» (30 միավոր), «Լաս Պալմասի» (32), «Ալավեսի» (34), «Ժիրոնայի» (35) և «Սևիլիայի» (37) մասնակցությամբ։ Վերջինս նույնպես հեռու չէ վտանգավոր գոտուց։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․