Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բոլոնիան» 2:1 հաշվով հաղթեց «Էմպոլիին» և ընդհանուր 5:1 հաշվով դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Ջովանի Ֆաբյանը և Թեյս Դալինգան։ «Էմպոլիի» միակ գոլը խփեց Վիկտոր Կովալենկոն։
Եզրափակիչում «Բոլոնիան» կմրցի «Միլանի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։