Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա Լիգայի 32-րդ տուրի «Խետաֆեի» դեմ կայացած խաղից հետո (0:1) կոշտ քննադատության է արժանացրել թիմի բրազիլացի հարձակվող Էնդրիկին։
«Նա ուներ գոլ խփելու երկու հնարավորություն։ Առաջին դրվագում նա պարզապես չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը, երկրորդում ես մտածեցի, որ խաղից դուրս է։ Բայց իրականում նա պարզապես չգիտի, թե ինչպես անել որոշ բաներ։
Նա շատ երիտասարդ է, շատ սովորելու կարիք ունի։ Էնդրիկը պետք է ամբողջ ուժերը տա խաղադաշտում, այլ ոչ թե շոու ցուցադրի։ Նա խաղում է ոչ թե թատրոնում, այլ ֆուտբոլային ակումբում»,– ասել է Անչելոտին։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա բրազիլացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։