Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը նախատեսում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի երկու խաղացողների։ Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը։
Խոսքը պաշտպան Սաշա Բոյեի և հարձակվող Բրայան Սարագոսայի մասին է։ Երկու ֆուտբոլիստներն էլ ակումբի հետ պայմանագրեր են կնքել նախորդ ձմռանը՝ տեղափոխվելով թուրքական «Գալաթասարայից» և իսպանական «Գրանադայից»։
Մյունխենյան գրանդի կազմում 23-ամյա իսպանացին անցկացրել է ընդամենը 7 խաղ։ Այնուհետև Սարագոսան վարձավճարով տեղափոխվել է «Օսասունա», որտեղ 22 խաղում խփել է 1 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։
24-ամյա ֆրանսիացին՝ Բոյեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։