«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը քննադատել է Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբի գործողությունները։ Անգլիացի մասնագետը դժգոհ է, որ ֆրանսիացիների մարզչական շտաբը կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեին բաց չի թողել լոնդոնյան ակումբի ճամբար վնասվածքի պատճառով։
«Կանտեն Ֆրանսիայի հավաքականի երկրորդ խաղից մեկ օր առաջ զննություն էր անցել ու պարզ էր, որ չի կարող խաղալ։ Բայց նրան ամեն դեպքում ներառել էին պահեստայինների թվում։ Սա կատակ բան չէ։ Հասկանում եմ, որ ազգային թիմերում հանդես եկող խաղացողները դրանց մարզչական շտաբերի լիարժեք տրամադրության տակ են։ Բայց ակնհայտ էր, որ Կանտեն չէր խաղալու։ Նա օպտիմալ վերականգնման համար պիտի վերադառնար ակումբի ճամբար»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում A Bola-ն։