Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» ֆրանսիացի նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին մոտ ապագայում կարող է վերադառնալ մարզչական գործունեությանը։ Այս մասին հայտնում է Le JDD թերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լայպցիգը» բանակցություններ է վարում 47-ամյա մասնագետի հետ։ «Ցուլերը» վերջերս հրաժեշտ տվեցին Մարկո Ռոուզին և այժմ նոր մարզիչ են փնտրում, որը կգլխավորի թիմը ամռանը: Նշվում է, որ Թիերի Անրիի թեկնածությունը հաստատել է Յուրգեն Կլոպը, որը 2025 թվականի սկզբից աշխատում է Red Bull-ի ֆուտբոլային համակարգում։
«Լայպցիգը» Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը և պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․