Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) տնօրենների խորհուրդը հաստատել է լրացուցիչ ամառային տրանսֆերային պատուհանի անցկացումը 2025 թվականին, հայտնում է LFP-ի մամուլի ծառայությունը։
Այս որոշումը կայացվել է, որպեսզի 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերը կարողանան գրանցել նոր ֆուտբոլիստներ։ Լրացուցիչ տրանսֆերային պատուհանը բաց կլինի հունիսի 1-ից 10-ը։ Ֆրանսիայից առաջնությանը կմասնակցի ՊՍԺ-ն։
Ֆրանսիայում «սովորական» ամառային տրանսֆերային պատուհանը կբացվի հունիսի 16-ին և կփակվի սեպտեմբերի 1-ին։ Ձմեռային տրանսֆերային պատուհանը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից փետրվարի 2-ը։
2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի նոր ձևաչափով՝ 32 թիմերի մասնակցությամբ։