Հարձակվող Թոմաս Մյուլերը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մյունխենի «Բավարիան», կարող էր տեղափոխվել Իտալիայի առաջնություն։
Այս մասին հայտնել է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Ըստ աղբյուրի՝ փորձառու գերմանացու ծառայություններով հետաքրքրված էր «Ֆիորենտինան»: Իտալական ակումբը առաջարկ է արել Մյուլերին, սակայն Թոմասը հրաժարվել է միանալ «մանուշակներին»։
35-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից, Մյուլերն այս ամառ կդառնա ազատ գործակալ։