ՀՊԼ 28-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվել է «Վեստ Արմենիայի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 12-րդ րոպեին հեղինակել է հյուրերի իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն:
Խաղի տեսագրությունը՝ այստեղ:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» իր միավորների թիվը հասցրել է 50-ի և շարունակում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Վեստ Արմենիան» 23 միավորով գտնվում է 9-րդ տեղում: