«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում տարած հաղթանակի մասին։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Գվարդիոլայի թիմը հաղթական գոլը խփել են ավելացված ժամանակում:
«Ես շատ ուրախ եմ։ Մենք անցկացնելու ենք մրցաշրջանի վերջին չորս խաղերը և պայքարելու ենք Չեմպիոնների լիգայի համար։ Եթե հաղթենք հաջորդ չորս խաղերում, կլուծենք ամբողջ մրցաշրջանի ամենակարևոր հարցը։
Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ մենք խաղում էինք «Աստոն Վիլայի» հետ՝ լավագույն թիմերից մեկը, որը դուք տեսել եք «Նյուքասլի» և ՊՍԺ-ի դեմ խաղերում: Սա արտասովոր թիմ է, բայց մենք հանդես եկանք նույն նվիրումով, ինչպես նախկինում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Այս պահին «Սիթին» 61 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի երրորդ հորիզոնականը: «Ասթոն Վիլան» 57 միավորով յոթերորդ տեղում է: