«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հնարավոր հեռացման մասին լուրերը։
«Տհաճ է տեսնել, թե ինչ է կատարվում Անչելոտիի հետ: Նա ամեն ինչ նվաճեց «Ռեալի» հետ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը սոցիալական ցանցերում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Իտալացի մասնագետը «սերուցքայինների» թիմը գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
«Բարսելոնան» 33 խաղից 76 միավորով գլխավորում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Մադրիդի «Ռեալը» 69 միավորով երկրորդ տեղում է։