«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշի ծառայություններով: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ շվեդ գոլահարին ձեռքբերելու համար կատալոնացիները պատրաստ են վաճառել Ֆերան Տորեսին և Ռոնալդ Արաուխոյին։
Transfermarkt-ը «Սպորտինգի» 26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, սակայն «առյուծները», հավանաբար, մի փոքր ավելի քիչ կպահանջեն իրենց աստղի համար։
Ընթացիկ մրցաշրջանում Գյոկերեշը պորտուգալական ակումբի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 47 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։