Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի Լա լիգայի 33-րդ տուրի՝«Խետաֆեի» դեմ արտագնա հանդիպմանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն կոճի վնասվածք է ստացել։
Ֆրանսիացին բաց թողեց Լա Լիգայի վերջին հանդիպումը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ (1:0) որակազրկման պատճառով, որին ավելացավ վնասվածքը: Սպասվում էր, որ 26-ամյա խաղացողը խաղադաշտ կվերադառնա չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին կայանալիք «Խետաֆեի» դեմ խաղին, սակայն Կառլո Անչելոտին, ինչպես երևում է, ռիսկի չի ենթարկի հարձակվողին «Բարսելոնայի» դեմ Գավաթի եզրափակիչ խաղից առաջ:
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 170 միլիոն եվրո: