Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն շուտով կվերադառնա խաղադաշտ։ Այս մասին սոցցանցում հայտնել է լրագրող Միգել Անխել Դիասը։
Նրա խոսքով՝ ֆրանսիացի հարձակվողը բաց կթողնի Լա Լիգայի «Ռեալ»-«Խետաֆե» առաջիկա հանդիպումը, սակայն կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչին։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 170 միլիոն եվրո: