Ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ Արման Դուպլանտիսը արժանացել է Laureus World Sports Awards-ի տարվա լավագույն մարզիկ մրցանակին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում այսօր՝ ապրիլի 21-ին, Մադրիդում։
Քվեարկության ժամանակ Դուպլանտիսը հաղթել է իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասին, նիդեռլանդացի ավտոարշավորդ Մաքս Վերստապենին, ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանին և սլովենացի հեծանվորդ Տադեյ Պոգակարին։
Կանոնակարգի համաձայն՝ Laureus անվանակարգերի կարճ ցուցակները ձևավորվում են ավելի քան 70 երկրների 1000-ից ավելի սպորտային լրատվամիջոցների քվեարկությամբ։
Մրցանակը սահմանվել է 25 տարի առաջ։ Այս անվանակարգում հաղթանակների քանակով ռեկորդակիրը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, ով հինգ անգամ ճանաչվել է տարվա մարզիկ։