Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կարող է Իսպանիայի առաջնությունից տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի առաջնության մի քանի թոփ-ակումբներ։
Խոսքը «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Լոնդոնի «Չելսիի» մասին է։
«Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է առաջ անցնել մրցակիցներից և արդեն առաջարկ է պատրաստել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Լոնդոնցիները պատրաստ են բրազիլացու համար վճարել ավելի քան 100 միլիոն եվրո։
Ռոդրիգոն մադրիդյան թիմի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հունիսի վերջը: