«Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն կարծում է, որ Իտալիայի գավաթը նվաճելը կարող է փրկել 2024/2025 մրցաշրջանը ռոսոներիների համար։
Մրցաշարի կիսաեզրափակչում «Միլանը» խաղում է «Ինտերի» հետ, առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ին:
«Մենք պետք է տանք այն ամենը, ինչ ունենք հաղթելու համար, դուրս գանք եզրափակիչ և ուրախացնենք մեր բոլոր երկրպագուներին: Եվ նաև ուրախացնենք ինքներս մեզ, քանի որ այս մրցաշրջանը մեզ համար շատ դժվար է: Պետք է խաղին մոտենանք ճիշտ մտածելակերպով, որպեսզի հաղթենք և հավատանք, որ կարող ենք նվաճել այս գավաթը»,- ասել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ Ա Սերիայի 33 տուրից հետո «Միլանը» 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ «Ինտերը» 71 միավորով գլխավորում է առաջնությունը։ Իտալիայի գավաթակիրը Թուրինի «Յուվենտուսն» է։