«Լեսթերը» կորցրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում մնալու շանսերը և մրցաշրջանի ավարտից հետո հանդես կգա Չեմպիոնշիփում։
Ապրիլի 20-ին «աղվեսները» պարտվել են «Լիվերպուլին» (0:1) և ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ կորցրել են Բարձրագույն դիվիզիոնոմ մնալու նույնիսկ տեսական հնարավորությունները։
Ըստ Opta-ի, «Լեսթերը» նաև հակառեկորդ է սահմանել՝ դառնալով ֆուտբոլի Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի պատմության մեջ առաջին թիմը, որը չի կարողացել գոլ խփել ինը տնային հանդիպումներ անընդմեջ: 1976–77 մրցաշրջանում «Սանդերլենդը» տնային առաջնության ութ խաղ էր անցկացրել առանց գոլի։