«Իպսվիչ Թաունի»՝ «Արսենալից» կրած 4:0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ապահովել է իր մասնակցությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում:
Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է «Վուլվերհեմփթոնին»։ Մանկունիացիների միակ գոլը խաղի 77-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Պաբլո Սարաբիան։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդն է։ Թիմը 33 խաղում վաստակել է 38 միավոր։ 18-րդ տեղում գտնվող «Իպսվիչը» ունի 21 միավոր։ Այս մրցաշրջանում թիմերին մնացել է անցկացնել հինգ հանդիպում։