Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ ընթացիկ մրցաշրջանում ստացած խաղային ժամանակի մասին:
«Նաիրը լավ է մարզվում, բայց օբյեկտիվորեն նրա դիրքում հանդես եկող Պինյաևն այս պահին շատ լավ տեսք ունի և արդյունք է ապահովում: Մեզ մոտ առողջ մրցակցություն է: Նույնը վերաբերում է Սիլյանովին և Սամոշնիկովին: Դժվար ընտրություն է, բայց, հավանաբար, արդարացի:
Ինչպես բոլորը, Նաիրն էլ, իհարկե, ցանկանում է ավելի շատ խաղալ: Սակայն նա արդարացիորեն է ընդունում այս մրցակցությունը, աշխատում է և շարունակում մարզվել», — ասել է Գալակտիոնովը «Սպորտ-Էքսպրեսին» տված հարցազրույցում:
2024/25 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման՝ դաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 997 րոպե: Այդ ընթացքում նա խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: