Այսօր՝ ապրիլի 19-ին, Լա Լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ բարդագույն հանդիպում անցկացրեց Վիգոյի «Սելտայի» հետ՝ տանելով կամային հաղթանակ 4։3 հաշվով։
Հանդիպման վերջնամասում (78-րդ րոպեին) վնասվածքի պատճառով հարկադրված փոփոխության ենթարկվեց «կապտանռնագույնների» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Ըստ Catalunya Radio-ի՝ Լևանդովսկին կարող է բաց թողնել երկու-երեք շաբաթ։ Այդ դեպքում լեհ ֆուտբոլիստը կբացակայի մի շարք կարևոր հանդիպումներից, այդ թվում՝ ապրիլի 26-ին կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչից Մադրիդի «Ռեալի» դեմ։
Լևանդովսկու վիճակի վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն կհայտարարվի վաղը՝ ապրիլի 20-ին, ուլտրաձայնային հետազոտությունից հետո։