Կարլո Անչելոտին հերքել է Մադրիդի «Ռեալի» նախագահի հետ կոնֆլիկտի մասին լուրերը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իտալացի մասնագետը կարող է հեռանալ ակումբից Իսպանիայի գավաթի եզրափակչից հետո։
— Ես խոսել եմ ֆուտբոլիստների և ղեկավարության հետ, մենք բոլորս նույն հարթության վրա ենք՝ շարունակել պայքարը մնացած տիտղոսների համար: Ցավալի է լքել ամենակարևոր մրցաշարը, բայց ֆուտբոլում դա տեղի է ունենում: Միշտ չէ, որ կարելի է հաղթել: Մենք միշտ նույն նավի մեջ ենք։ Իմ և Պերեսի միջև կոնֆլիկտի մասին խոսակցությունները ճիշտ չեն։ Այս պահին Ֆլորենտինո Պերեսն ինձ ավելի շատ սեր է ցույց տալիս, քան երբ մենք հաղթում ենք։
— Զղջո՞ւմ եք, որ չխնդրեցիք ավելի շատ ֆուտբոլիստներ ձեռք բերել:
— Ոչ, ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել և կունենամ ակումբի հետ։ Ինչ էլ որ անենք, միշտ կանենք միասին։ Ասել, որ իմ և ակումբի միջև առճակատում կա, նշանակում է մարդկանց մոլորեցնել։
— Աշխարհի ակումբային առաջնությունում թիմը կգլխավորե՞ք:
— Մրցաշրջանի վերջում ես դա կքննարկեմ ակումբի, ոչ թե ձեզ հետ: Հիմա չեմ ցանկանում խոսել իմ ապագայի մասին,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։
Նա պատասխանել է նաև Բրազիլիայի հավաքականում հնարավոր աշխատանքի մասին հարցին.
— Այդ մասին մենք կխոսենք մրցաշրջանի վերջում,- մեջբերում է Կարլո Անչելոտիին As-ը։