«Մանչեսթեր Սիթին» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» 25-ամյա ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոյի և թուրինյան ակումբի 27-ամյա դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոյի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կամբիասոյի տրանսֆերը կարող է «Քաղաքաբնակներին» արժենալ մոտ 70 միլիոն եվրո: Իր հերթին Դի Գրեգորիոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո:
Կամբիասոյի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Դի Գրեգորիոյի պայմանագիրը ևս նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։