«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն դեռ կարծում է, որ ունակ է խաղալ ամենաբարձր մակարդակով և պատրաստ էր նույն պայմաններով երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ բելգիացի ֆուտբոլիստը որոշակի հետաքրքրություն ունի կարիերան MLS-ում շարունակելու հարցում: Դե Բրույնեի գործակալը վերջերս հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի խոշոր ակումբների ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին 33-ամյա կիսապաշտպանը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի վերջում՝ պայմանագրի ավարտին, «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։ Ապրիլի 6-ին «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Դե Բրույնեի հեռանալու որոշումը կայացրել է ակումբը, ոչ թե խաղացողը։