Այս շաբաթ ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը, որոնցից հետո ՈւԵՖԱ-ն հայտարարեց շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին։
Լավագույնը ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, ով «Բարսելոնայի» դեմ խաղում (3:1) հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Չնայած այդ հաղթանակին, գերմանական թիմը մրցաշարից դուրս մնաց՝ առաջին խաղում պարտվելով 0:4 հաշվով։
Գիրասին այս պահի դրությամբ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է՝ 13 գոլով։
Երկրորդ տեղում է Դեկլան Ռայսը, երրորդում՝ Լաուտարո Մարտինեսը, չորրորդում՝ Ուսման Դեմբելեն։
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային կմասնակցի առնվազն 5 իսպանական թիմ։